- Դիպուկահա՛ր:
- Լսո՛ւմ եմ:
- Դու կդիրքավորվես էն վերևի թփերի մեջ:
- Լսո՛ւմ եմ:
- Հրացանդ յուղե՞լ ես:
- Ճիշտ այդպե՛ս:
- Իսկ միզափամփուշտդ լի՞քն է:
- Երևի նկատի ունեք փամփշտակա՞լը:
- Դե հա, էդ անտերները միշտ խառնում եմ:
- Խնդրում եմ՝ էլ մի խառնեք:
- Ինչո՞ւ:
- Միզափամփուշտը անհնար է աննկատ դատարկել թշնամու վրա: Արագ նկատում են ու սկսում կրակել:
- Դրա համա՞ր էիր անցած անգամ վախից վրադ թրջել:
- Էդ վախից չէր:
- Բա ինչի՞ց էր:
- Անցած անգամ էլ էի ձեր սխալ հրամանը կատարում, իսկ քամին դիմացից էր փչում:
Կարո Վարդանյան